-
18.02.2021|
22:53
Թիվ 1 մանդատ ունեցող կառույցը՝ ԱԺ–ն, պարտավոր էր գերիների վերաբերյալ առնվազն դատապարտող հայտարարությամբ հանդես գալ։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
-
18.02.2021|
22:48
Ես իրավապահներին էլ եմ ասել՝ ինձ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհասկանալի է և իրավաբանության ոչ մի նշույլ չկա այդ գործում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին:
-
18.02.2021|
22:47
Եվրահանձնաժողովն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդակիր քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ զգալի քանակի տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ ԵՄ ջանքերով, 2020-ի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից, արդեն 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել։
-
18.02.2021|
22:44
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետին, Երևանի նախկին քաղաքապետին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն:
-
18.02.2021|
22:42
Փետրվարի 9-ին Սև ծովի ավազանում թուրք-ամերիկյան զորավարժություններն ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
18.02.2021|
22:41
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:
-
18.02.2021|
22:39
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը՝ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
-
18.02.2021|
22:37
«ՊՆ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում», - տեղեկացրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
-
18.02.2021|
19:56
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։
-
18.02.2021|
16:40
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արցախցիների բողոքներին, որ չեն կարողանում օգտվել պետական աջակցության ծրագրերից։